AM
19 November 2024 - 07:28 AMT

Մխիթարյանը հավակնում է Ա սերիայի լավագույն կիսապաշտպանի կոչմանը

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Ա սերիայի լավագույն կիսապաշտպանի կոչմանը, հայտնում է Football Italia-ն։

Հավակնորդների թվում են նաև Հաքան Չալհանօղլուն (Ինտեր), Տեն Կուպմեյները (Ատալանտա/Յուվենտուս), Նիկոլո Բարելան (Ինտեր), Ադրիեն Ռաբյոն (Յուվենտուս/Մարսել), Պաուլո Դիբալան (Ռոմա)։

Այս և մյուս անվանակարգերում հաղթողներից կընտրվի Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

Transfermarkt-ը հոկտեմբերին թարմացրել էր իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որի համաձայն Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։