AM
20 November 2024 - 09:40 AMT

Ադրբեջանը ՀՀ դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան

Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը հայցադիմումի հիմնական փաստաթուղթ է ներկայացրել Մշտական արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա) Հայաստանի դեմ։ Հայցը ներկայացվել է Էներգետիկ խարտիայի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն,մ հայտնում է Haqqin.az-ը։

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Արցախի «էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ»։

«Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Հայաստանից իր էներգառեսուրսների ապօրինի շահագործման և էներգիայի վերականգնվող աղբյուրներին վնաս հասցնելու համար»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։