Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, թե ՄՔԴ–ն՝ Միջազգային քրեական դատարանը, կորցրել է լեգիտիմությունը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր տալով։
Ըստ նրա՝ դատարանը գործել է որպես «քաղաքական գործիք»՝ ծառայելով ծայրահեղական տարրերին, որոնք «ձգտում են խարխլել խաղաղությունը ու կայունությունը Մերձավոր Արևելքում», գրում է ՏԱՍՍ–ը։
Իսրայելն այդ դատարանի անդամ չի հանդիսանում։
«Դա գրոհ է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի դեմ։ Այն ուղղված է մի երկրի դեմ, որին տարածաշրջանի մյուս երկրները բացահայտորեն փորձում են ոչնչացնել»,–ասել է ԱԳ նախարարը։
Միջազգային քրեական դատարանը Գազայի հատվածում իրադարձությունների առնչությամբ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր Է դուրս գրել՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են 2023–ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը:
Դատարանը մերժել Է Իսրայելի փաստարկները, որը փորձել է վիճարկել ՄՔԴ-ի իրավասությունը: