AM
23 November 2024 - 11:52 AMT

ՀՀ ԶՈւ հավաքականը 3–ն է հունահռոմեական ոճի զինվորականների ԱԱ–ում թիմային հաշվարկով

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:

Հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։

Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ)։

Բրոնզե մեդալակիրներն են՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Աշոտ Խաչատրյանը (77կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։