AM
27 November 2024 - 07:57 AMT

Գյուլեր․ Խաղաղության պայմանագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կայունություն կապահովի տարածաշրջանում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանում ՊՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը կայունություն և խաղաղություն կապահովի Կովկասի տարածաշրջանում, հայտնում է Minval.az-ը։

Նա ստորագրվելիք պայմանագիրը համապարփակ է անվանել։

«Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ տարածաշրջանային կայունությունը Կովկասում կապահովվի համապարփակ խաղաղության պայմանագրի միջոցով, որը ստորագրվելու է ՀՀ և Ադրբեջանի միջև»,–ասել է Գյուլերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է8, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Բաքուն հայտարարել է, որ ՀՀ հետ բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերին կամ 2025–ի սկզբին։