AM
27 November 2024 - 09:01 AMT

ՌԴ հետախուզություն․ ԱՄՆ–ն փորձում է ենթարկել ՀՀ–ին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի հրաժարվում Հաայստանն իրեն նեթարկելու պլաններից։

«Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական քարոզչությունը՝ ապահովելու համար նրանց անցումը խորհրդարան 2026–ի ընտրություններում։

«Ժողովրդավարության այդ անզիջում ջատագովների» առջև խնդիր է դրվում «խփել» գործադիր իշխանության ձեռքերին, եթե վերջինս հարևան Վրաստանի նմանությամբ մտադրվի առաջնությունը տալ հայ ժողովրդի օբյեկտիվ ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, թե ՀՀ–ին «այպես կոչված ժողովրդավարության պարտադրման նպատակն է լիովին ենթարկել հանրապետությունը»։

«Սակայն նման պրակտիկան այլ տարածաշրջաններում ցույց է տալիս, որ այն ավերածություններ է բերում։ Օրինակները շատ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Իսկ ամենավառ օրինակն Ուկրաինայի այժմյան վիճակն է»,–ասել են ԱՀԾ–ից։

Նշվում է՝ հատուկ ծառայությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ Պետդեպում կասկածներ կան Արևմուտքի հետ մերձեցման ՀՀ ուղղվածության վերաբերյալ՝ Վաշինգտոնում հասկանում են, որ «անդրկովկասյան այդ հանրապետությունում անխուսափելիորեն կգիտակցեն, թե ինչ վնաս կարող են կրել ավանդական տարածաշրջանային կապերի խզումից»։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Եվրաքվեի» նախաձեռնությանը, որով առաջարկվում է հանրաքվե անցկացնել ԵՄ–ին անդամակցելու հայկական կողմի ցանկության մասին, ասել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել Եվրաքվեի նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ չի համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա, քանի որ դրա համար վիճակագրություն է պետք։ Նա ասել է նաև, որ քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա դժվար կլինի բացատրել ոչ միայն մեր հանրությանը, այլև նույն Եվրոպային։