Դեկտեմբերի 1–ից Մոսկվայի օդանավակայաններում կենսաչափական հսկողություն կսահմանվի ՌԴ ժամանող և մեկնող բոլոր օտարերկրացիների համար, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների։ Պահանջը կգործի նաև ՀՀ քաղաքացիների համար։
Անցագրային հսկողության ժամանակ օտարերկրացիները պարտավոր կլինեն կենսաչափական տվյալներ տրամադրել՝ այդ թվում դեմքի լուսանկար և մատնահետքեր, գրում է Gazeta․ru-ն՝ «Մոսկվա» քաղաքային նորությունների պորտալին հղումով։
Մոսկվայից մեկնողներին խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել մեկնումից առնվազն 4 ժամ առաջ։
Նշվում է, որ փորձնական այս միջոցներն իրականացվելու են ըստ ՌԴ դաշնային օրենքի և կառավարության որոշման։
Իսկ միգրանտներին Մոսկվայում օտարերկրացու հատուկ քարտեր կտրամադրվեն QR կոդով, որի համար վերջիններս պետք է դիմեն Միգրացիոն կենտրոն։ Քարտը հիմնական տեղեկատվություն կպարունակի միգրանտի մասին՝ անուն, ազգանուն հայրանուն, ծննդյան թիվ և ամսաթիվ, սեռ, քաղաքացիություն, ստորագրության նմուշ, քարտի սերիան և համարը, ինչպես նաև գորևծողության ժամկետը։






