Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում է: Ցանկը հրապարակել է հայտնի վիճակագրական Opta պորտալը։
Լավագույնների 10-յակում ընդգրկվել են Էսեկիել Բարկոն («Սպարտակ»), Մանֆրեդ Ուգալդեն, Մաքսիմ Օսիպենկոն, Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Դուգլաս Սանթոսը («Զենիթ»), Կլաուդինյոն («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Իգոր Դիվեևը (ԲԿՄԱ), Ստեֆան Լոնչարը («Ակրոն»), հայտնում է Championat.com-ը։
Լավագույն ֆուտբոլիստներին որոշել են Opta points հեղինակային բանաձևի օգնությամբ, որը հիմնվում է խաղացողի բոլոր դրական և բացասական գործողությունների հանրագումարի վրա։