AM
10 December 2024 - 10:51 AMT

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Մոսկվայում

Դեկտեմբերի 12-13–ը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ վարչապետի նախագահությամբ։ Նույն օրերին կանցկացվի նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ կառավարության լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին», – ասվում է հաղորդագրության մեջ։