ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ։
Նա ասել է, որ ինքը մոտ 30 տարի է նվիրել ԱՄՆ և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։
«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ փոխնախագահ: Մոտ 30 տարի ես նվիրվել եմ ԱՄՆ և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ: Որպես փոխնախագահ հիմնվելու եմ այս ժառանգության վրա և աշխատելու եմ գործընկերներիս հետ՝ Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ ապագայի համար», – ասել է Շերմանը: