AM
13 December 2024 - 10:45 AMT

ԵԱՏՄ ՀՆԱ-ն 2024-ի հունվար–սեպտեմբերին աճել է 4.1%-ով

Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն 2024 թվականի 9 ամսում աճել է 4․1%-ով։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը «Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Դա նշանակում է, որ մենք շարունակում ենք կայուն աճը»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Վոլվաչը հավելել է, որ նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտուրն աճել է 12․3 %-ով։ Նա հավելել է, որ մինչև տարեվերջ կարող է որոշում ընդունվել Իրանին ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության պաշտոնական կարգավիճակ շնորհելու մասին։ Այժմ նման կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։

«Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովն ընթանում է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 12-13–ին։