AM
16 December 2024 - 08:11 AMT

Վարազդատ Լալայանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է դարձել

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը, հայտնում է Armsport.am-ը։

25-ամյա հայ ծանրորդը նվաճել է նաև պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում հանդես եկած Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և ընդամենը մեկ կգ զիջել բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսուֆին:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ–ում։