ՀՀ սպառազինումից մշտապես բողոքող Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ 2025թ․ պաշտպանական ոլորտի ծախսերը կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 20 տոկոսը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այդ երկրի միլի մեջլիսում գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ռազմական հզորության ավելացումն Ադրբեջանի համար մշտապես առաջնահերթ խնդիր է եղել, գրում է APA-ն։
Նա հայտարարել է, որ ռազմական ծախսերը կկազմեն 2025թ․ ընդհանուր ծախսերի 20․6%–ը։
Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025–ի համար կազմել է 5, 047 մլրդ դոլար՝ մոտ մեկ մլրդ դոլարով գերազանցելով 2024թ․ ռազմական ծախսերից։