AM
16 December 2024 - 15:16 AMT

ՀՀ–ն Ամանորին ռուսաստանցիների հանգստի նախընտրած ուղղությունների 5–յակում է

Հայաստանն Ամանորի տոնական օրերին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված ուղղությունների 5–յակում է: Դա են վկայում «Ավիասեյլս» ավիատոմսերի գնման ծառայության հետազոտության արդյունքները։

Տոներն արտերկրում անցկացնող ռուսաստանցիների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 4 տոկոսային կետով և կազմել է 29 տոկոս, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ամրագրումների մեծ մասը բաժին է ընկել Թաիլանդին (11 տոկոս), որին հաջորդում են Ուզբեկստանը (10 տոկոս), Թուրքիան (8 տոկոս) և Հայաստանը (7 տոկոս):

Ռուսաստանցիների 6-ական տոկոս նախատեսում է ուղևորվել ԱՄԷ, Ղազախստան և Բելառուս, իսկ 5 տոկոսը՝ Վրաստան։