AM
17 December 2024 - 15:06 AMT

Միշուստին․ Քննարկվում է առանձին Հավաքական պարենային անվտանգության պայմանագիր կնքելու հարցը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, անդրադառնալով պարենային անվտանգությանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, նշել է, որ քննարկվում է առանձին Հավաքական պարենային անվտանգության պայմանագիր կնքելու հարցը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում։

ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը՝ նշելով, որ այն հասնում է 93%–ի։

Նա նշել է, որ քննարկվող պայմանագիրը պետք է ներառի ոչ միայն պատրաստի արտադրանքի առաքման հարցեր, այլև թույլ կտա զարգացնել երկրների տոհմային և սերմացուի ֆոնդերը։

Միշուստինը հավելել է, որ դա անհրաժեշտ է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի հետագա ամրապնդման և քաղաքացիներին որակյալ սննդամթերքով ապահովելու համար։