AM
18 December 2024 - 07:36 AMT

ՀՀ–ն ՄԱԿ-ում կողմ է քվեարկել նեոնացիզմի և ռասիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացրած «Նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարի» բանաձևին։ Հայաստանը կողմ քվեարկած երկրների թվում է։

Ընդհանուր առմամբ բանաձևին կողմ է քվեարկել 119 երկիր, 53-ը դեմ է եղել, 10-ը՝ ձեռնպահ։ Հայաստանից բացի կողմ քվեարկողների թվում են Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Դեմ քվեարկողների թվում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ճապոնիան։ Նախագծի համահեղինակներն են Բելառուսը և Թուրքմենստանը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Ռուսաստանի Դաշնությունը 2005 թվականից պարբերաբար նման բանաձև է ներկայացվում, բաղկացած է 74 կետից։