AM
19 December 2024 - 14:41 AMT

Պուտինը կողմ է արտահայտվել ռուսերեն չիմացող միգրանտներին դպրոցներ ընդունելու արգելքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել միգրանտների ռուսերեն չիմացող երեխաներին դպրոցներ ընդունելու արգելքին։ Նա ասել է, որ համապատասխան օրենքն արդեն ընդունվել է։

«Պետդուման ընդունել է օրենքն առ այն, որ իրավունք կա չընդունել դպրոց միգրանտների երեխաներին, որոնք չեն տիրպետում ռուսաց լեզվին։ Դա հասկանալի է։ Ինչպե՞ս կարելի է երեխային սովորեցնել դպրոցում, եթե նա չի տիրապետում լեզվին։ Ուրեմն առանձին պետք է նրա հետ ռուսաց լեզու պարապել։ Իսկ ո՞վ է դրա համար վճարելու»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ՌԴ եկող մարդիկ չպետք է խտրականության հանդիպեն, սակայն դա չպետք է լրացուցիչ բեռ դառնա տեղի բնակչության համար։

ՌԴ Պետդուման ընդունել է միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ օրենքը։