AM
19 December 2024 - 15:16 AMT

Պուտին․ ՌԴ–ն նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար

«Բանակցությունների մեկնարկի պայմանների մասին՝ մենք չունենք նախնական պայմաններ»,–ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է և բանակցությունների, և փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նման պատրաստակամություն պետք է լինի նաև հակառակ կողմում։

Պուտինը նաև ասել է, որ ՌԴ–ին ոչ թե հրադադար է պետք, այլ երկարաժամկետ կայուն խաղաղություն, որը ապհովված կլինի երաշխիքներով ՌԴ–ի և նրա քաղաքացիների համար։