Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը: Այդ մասին X-ի էջում հայտնել է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական։ Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և հաստատությունների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։