Գերմանիայի դեսպանատունը շնորհակալ է Հայաստանի բնակիչներին կարեկցանքի համար՝ Սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչության կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»,–ասվում է գրառման մեջ։
Մագդեբուրգի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակից ամբոխի մեջ՝ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթը որակվել է որպես «ահաբեկչական հարձակում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։