Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի շրջանի «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասել է Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նա հավելել է, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։