AM
25 December 2024 - 08:17 AMT

2020–ից Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 60–ից ավելի պետական չվերթ է իրականացվել

Վերջին 5 տարում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», – մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:

Ընդ որում, Երևան-Բաքու-Երևան երթուղով օդանավերը թռիչքներ են իրականացնում երկու հետագծով։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։ գերատեսչությունից ասել էին, որ այդ չվերթն առաջինը չի եղել։