Դեկտեմբերի 27–ի վաղ առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել ՌԴ մի քանի օդանավակայանների աշխատանքում։ Ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։ Հետաձգվել էր նաև Սոչի-Երևան չվերթը։
«Ռոսավիացիան» փոփոխությունները բացատրել էր թռիչքների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մոսկվայի ժամանակով 9:15-ից սահմանափակումները չեղարկվել են և թռիչքները վերսկսվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սահմանափակումներ էին մտցվել նաև Կազանի, Վոլգոգրադի, Աստրախանի օդանավակայաններում։
Դեկտեմբերի 26-ին, ժամանակավորապես դադարեցվել էին մեկնումները և ժամանումները Մոսկվայի օդանավակայաններում անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով։