AM
30 December 2024 - 09:12 AMT

ՌԴ–ում ներգաղթյալների երեխաներին, որոնք ռուսաց լեզվի թեստ չեն հանձնի, դպրոց չեն ընդունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է դպրոց ընդունել միգրանտների այն երեխաներին, որոնք չեն տիրապետում ռուսաց լեզվին։ Փաստաթուղթը հրապարակվել է։

Օրենքի համաձայն, միգրանտների երեխաներին ուսումնական հաստատություններ ընդունելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երեխաները ռուսաց լեզվի իմացության թեստ հանձնեն, որը կհաստատի, որ նրանց լեզվական մակարդակը բավարար է կրթական ծրագրերը յուրացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Քննությունը կարելի է անվճար հանձնել պետական կամ մունիցիպալ հանրակրթական հաստատություններում։ Ով որ թեստավորում չի անցնի, նրան չի թույլատրվի մասնակցել կրթական ծրագրերին։

Ըստ օրենքի, թեստավորման կարգը կհաստատի ՌԴ կրթության և լուսավորության նախարարությունը։

Ավելի վաղ ՌԴ Պետդուման ընդունել էր միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ օրենքը։