AM
30 December 2024 - 10:36 AMT

Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին, ինչպես նաև Քոչարյանին ու Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին, այդ թվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Պուտինը շնորհավորել է նաև մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։