AM
7 January 2025 - 09:29 AMT

Չինաստանում hMPV վիրուսի բռնկում է

Չինաստանում մետապնեվմավիրուսի՝ hMPV–ի բռնկում է, հատկապես մինչև 14 տարեկան երեխաների շրջանում։ Մետապնեվմավիրուսը ռեսպիրատոր վարակների հարուցիչներից է։ Այն հատկապես վտանգավոր է փոքր երեխաների, տարեցների և թուլացած իմունիտետով մարդկանց համար։

Վիրուսը հայտնաբերվել է 2001–ին։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Էյլին Շնայդերի խոսքերով, միայն ԱՄՆ–ում ամեն տարի այդ վիրուսով մինչև 5 տարեկան 20,000 երեխա է հոսպիտալացվում, գրում է ՌԲԿ–ն։

Վարակը կարող է դրսևորվել հազի, տենդի տեսքով, դժվարություններ կարող են լինել շնչառության հետ կապված, և ռեսպիրատոր հիվանդություններին բոնորոշ այլ ախտանիշներ։ Վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Վարակից խուսափելու համար խորհուրդ է տրվում լավ լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդների հետ շփումից, կանոնավոր կերպով օդափոխել տարածքը և այլ միջոցներ։