AM
10 January 2025 - 10:28 AMT

Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտությունների համար

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է ռուսական կողմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին ՌԴ Հանրային պալատին կից համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին, հայտնում է Minval–ը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան վրա հղումով։

Դեսպանությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ասել են դեսպանատնից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հարցին, ասել է, որ Կրեմլում տեղյակ չեն Ալիևի հասցեին Կարասևի արտահայտություններից։

Կարասևին դուր չէր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տոնը, երբ վերջինս հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։ Նա անպարկեշտ բառ է հնչեցրել Ալիևի հասցեին և ասել է, որ «նեղացած ոչ եղբայրների շալակին ռուսական օղի են տեղափոխում»։