Մայիսի 21-ի առավոտյան Եր-ան ժամանեց Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը ներկայացուցիչներ է հայտավորել բոլոր 13 քաշային կարգերում: Թուրքիայի հավաքականի ավագ մարզիչ Մալիկ Բեյլարօղլուի խոսքերով, նրա սաները լավ մարզավիճակում են գտնվում եւ պատրաստ են պայքարել մրցանակային տեղերի համար:
«Մեր թիմը բավական լավ է պատրաստված – ֆիզիկապես, – հոգեբանորեն, տղաները լավ մարզավիճակում են: Այս առաջնությունում մենք ակնկալում ենք նվաճել նվազագույնը հինգ մեդալ», – մատնշել է Բեյլարօղլուն:
Մարզչի խոսքերով` Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում անցկացրել է մի քանի ուսումնամարզական հավաք Ռուսաստանի, Ուկրաինայի – Բուլղարիայի հասակակիցների հետ, մարզիկներից մի քանիսը միջազգային մարտերի փորձ ունեն:
Ներկայումս Երեւանում են գտնվում Ավստրալիայի, Թայվանի, Ուկրաինայի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի, Մարոկկոյի, Դոմինիկյան Հանրապետության, Ղազախստանի, Իռլանդիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Թուրքիայի հավաքականները: