«Երասխ-2» զորամաս հասցեում ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 միլիոն 600 հազար դրամ մոտարկված արժեքով 0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետը գրառումն ամփոփել է «հատիկառհատիկ» հեշթեգով։