Զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններ և պահանջներ կսահմանվեն, որոնք կկարգավորեն զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը։ Գործադիրը որոշում է ընդունել։
Հիմնավորման համաձայն, ներկայիս իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում մրցակցային դաշտի վրա, երբ բազմաթիվ սուբյեկտներ, հիմնականում առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպերատորի կամ գործակալի գործունեությամբ՝ հաճախ մատուցելով ցածրորակ ծառայություններ։
Նման սուբյեկտները ներգրավում են ոչ պրոֆեսիոնալ զբոսավարների, որոնք իրենց կարողությունների սահմաններում ներկայացնում են Հայաստանի և հայկական մշակութային ժառանգությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին եղել են դեպքեր, երբ զբոսաշրջիկներին տարել են այլ երկրներ՝ չվերադարձնելով նրանց, կամ հավաքել են մեծ գումարներ և որոշ ժամանակ անց պարզվել է, որ գործակալությունը փակվել է կամ սնանկացել։
«Սա այն բանի հետևանք է, որ ոլորտում օրենքներ, կարգավորումներ և վերահսկողության համապատասխան գործիքներ չկային։ Հիմա մենք մշակել ենք այս կանոններ՝ հիմք ընդունել ով և տեղի, և աշխարհի առաջատար երկրների փորձը։ Մենք սահմանում ենք ստանդարտներ, որոնք էական ռեսուրսներ չեն պահանջում, բայց մեծ նշանակություն կունենան զբոսաշրջիկների համար»,- ասել է նա։