Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը, խոսելով հայ–թուրքական կարգավորման և հայ–ադրբեջանական բանակցությունների մասին, կարևորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
Նա հայտարարել է, որ եթե նա կկարողանա համոզել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնում է Factor.am-ը։
«Եթե մենք կարողանանք համոզել Թրամփին, նա էլ կկարողանա համոզել էրդողանին և Ալիևին։ Էրդողանին` որ բացի հայ-թուրքական սահմանը, հարաբերությունները կարգավորվեն, Ալիևին էլ՝ որ ճանապարհները բացվեն, որից ինքն էլ կարող է օգտվել, իսկ, եթե չանի՝ պատիժներ կկիրառվեն»,-ասել է նա։
Փայլանի կարծիքով, Ալիևը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ զգում է, որ Հայաստանն ավելի կշահի դրանից։
Ըստ նրա՝ Թրամփը սիրում է հարուստներին, իսկ ԱՄՆ–ում հարուստ հայեր շատ կան՝ «կարող են գնալ, Թրամփին ասել, որ կազմակերպի այս խաղաղության հաստատումը»։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան կարող է Հայաստանին ցորեն վաճառել, եթե Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառի Երևանի դեմ։
«Կարող ենք 40 %-ը Թուրքիայից գնել»,–ասել է նա՝ հավելելով, որ պետք է նվազեցնել կախվածությունը ՌԴ–ից նաև գազի հարցում։
«Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխել։ Եթե այս պայմանագիրը կնքվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք գնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը»,–ասել է նա։