AM
3 February 2025 - 10:07 AMT

Համահայկական ձմեռային խաղերի շրջանակում մեկնարկել են շախմատի մրցումները

Համահայկական ձմեռային խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում է 210 շախմատիստ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա:

Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ընդգրկված են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մարզաձևերը: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կավարտվեն փետրվարի 7-ին:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին 2014 թվականին Ծաղկաձորում, մասնակցել է մոտ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: