AM
3 February 2025 - 11:17 AMT

Մոսկվայում պայթյունից տուժած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սարգսյանից բացի ևս 2 անձ է մահացել, 4–ին տեղափոխել են հիվանդանոց։

Ուկրաինան Սարգսյանի հետախուզում էր հայտարարել։

Փաստով հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ Սարգսյանի դեմ մահափորձը մանրակրկիտ պլանավորված էր և պատվիրված բնույթ է կրում։ Քննիչները ներկայումս պարզում են հանցագործության պատվիրատուներին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 3–ի առավոտյան Ավիացիոն փողոցի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրի մուտքում։ Մոսկվայի Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայությունների հետ համատեղ զննում են դեպքի վայրը։