Ամերիկահայ երիտասարդները բողոքի ակցիայով են արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ԱՄՆ։ Նրանք ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ ներկայանալով պաստառներով։
Պաստառների վրա գրված էր. «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են», հայտնում է «Առավոտը»։
Նրանք այս կերպ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի հետ։
Lurer news Armenia Ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ ՀՀ դեսպանատան պատին պաստառ է փակցվել, որի վրա գրված է «Փաշինյանը կկործանի Հայաստանտ»։
Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։