AM
4 February 2025 - 11:09 AMT

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը։ Նա նշել է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը կայացրել է թենիսի համայնքի ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներից հետո։

«Ֆեդերացիայի նախագահի ընտրությանը մասնակցել է գործկոմի 72 անդամ. ընտրվեց նոր գործկոմ, և 72 ձայնով ես ընտրվեցի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»,- նշել է Վարդան Զաքարյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ թենիսով սիրողական մակարդակով զբաղվում է դեռ մանկության տարիներից։

«Բացի այն, որ շատ եմ սիրում սպորտը, նաև մեծ ցանկություն ունեմ թենիսն ավելի մասսայականացնել Հայաստանում։ 3-4 տարի շարունակ անդադար կապի մեջ եմ ֆեդերացիայի ներկայացուցիչների, մրցավարների, տարբեր տարիքային խմբերի մարզիկների հետ»,- եզրափակել է նա։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 5 տարի անց։