Հնդկաստանի պաշտպանական ոլորտը 2014 թվականից ի վեր զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ անցնելով ներմուծումներից կախվածությունից դեպի ինքնաբավություն և արտահանում։ Հնդկաստանից սպառազինություն և ռազմատեխնիկա է արտահանվում ավելի քան 100 երկիր:
2023-24 ֆինանսական տարում հնդկական ռազմարդյունաբերության արտադրանքի հիմնական ներմուծողները եղել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հայաստանը, հայտնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Հնդկաստանը նպատակ ունի 2029 թվականին պաշտպանական արտահանումները հասցնել ₹50,000 ռուփիի, ինչը ցույց է տալիս երկրի ձգտումը դառնալու վստահելի համաշխարհային մատակարար: Արտահանման պորտֆելը ներառում է բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, ինչպիսիք են՝ զրահաբաճկոնները, Dornier (Do-228) ինքնաթիռները, Chetak ուղղաթիռները, արագընթաց նավակները և թեթև տորպեդները։
Նշվում է նաև, որ վերջին տասնամյակում Հնդկաստանի պաշտպանական ոլորտը աննախադեպ զարգացում է ապրել՝ պայմանավորված ինքնաբավության և տեղական արտադրության վրա կենտրոնացած պետական քաղաքականությամբ: Պաշտպանական արտադրության և արտահանման աճը ընդգծում է երկրի աճող դերը որպես միջազգային պաշտպանական արտադրության առանցքային կենտրոն:
Նորարարության, ռազմավարական գործընկերությունների և տեղական արտադրության ընդլայնման միջոցով Հնդկաստանը պատրաստվում է առանցքային դեր խաղալ գլոբալ պաշտպանական արտադրության և անվտանգության ոլորտում։
2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։