Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական հարցերով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։