2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները վնասել են Ծիծեռնավանքի խորանը։ Լուսանկարներում երևում է, որ սուրբ սեղանը և խաչակալը ջարդված են, հայտնում է Monument watch-ը։
Դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը
Նշվում է, որ Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:

Նշվում է նաև,մ որ եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները։
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։
Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևով Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։