AM
10 February 2025 - 09:09 AMT

Նորա Պայրաքթարյանը նշանակվել է Լիբանանի մարմնակրթության և երիտասարդության հարցերի նախարար

Լիբանանի մարմնակրթության և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Նորա Պայրաքթարյանը։

Նա դասավանդում է Լիբանանի համալսարանում և Լիբանանի Ամերիկյան համալսարանում։ 2004 թվականին ստացել է դոկտորական աստիճան Սորբոնի համալսարանից, իսկ 2017-ին՝ պրոֆեսորի կոչում Լիբանանի համալսարանում, գրում է Արմենպրեսը «Ազդակ» օրաթերթի վրա հղումով։

Պայրաքթարյանը հանդիսանում է Լիբանանի համալսարանի դոկտորական աստիճանի բարձրագույն հիմնարկի միջազգային հանձնախմբի անդամ և համակարգում է նույն համալսարանի քաղաքագիտական հանձնախումբը։

Նա նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ է և տարիներ շարունակ ներկայացրել է կաթողիկոսությունը միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Եկեղեցիների միջազգային խորհրդում։ Վերջերս նա ընտրվել է Եկեղեցիների միջազգային խորհրդի միջազգային հարցերի հանձնախմբի համանախագահ։