Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Մոսկվայում անցկացվող միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Փոխանցվել է պաշտոնական հրավեր՝ Մոսկվայի տոնական միջոցառումներին մասնակցելու համար», — նշել է դիվանագետը։
Կոպիրկինը կարևորել է, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են պահպանել իրենց ժողովուրդների հերոսության հանդեպ ընդհանուր հարգանքը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ԱՊՀ երկրները 2025 թվականին համատեղ կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակը։
Պուտինը առաջարկել էր ԱՊՀ երկրներին սահմանել «աշխատանքային փառքի քաղաք» կոչումը և այն շնորհել այն բնակավայրերին, որոնք զգալի ներդրում են ունեցել Հաղթանակի գործում։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կարևորել էր Հայրենական մեծ պատերազմի արդյունքների պատմական ճշմարտությունը պահպանելու անհրաժեշտությունը։