AM
21 February 2025 - 11:39 AMT

Թուրք պատգամավորն արդյունավետ է անվանել Վիեննայում ՀՀ պատվիրակության հետ հանդիպումը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Սելամի Ալթընոքն, անդրադառնալով Վիեննայում ՀՀ պատգամավորների հետ հանդիպմանը, այն արդյունավետ է անվանել։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք մեր երկրի և հարևան երկրների հարաբերությունների վերաբերյալ։ Հուսով եմ՝ հանդիպումն օգտակար կլինի երկու երկրների համար»,- ասվում է գրառման մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, կողմերը կարևորել են տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը։