AM
25 May 2009 - 12:03 AMT

Կարեն Մարտիրոսյան. ծանր ատլետիկայի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր

Հայ ծանրամարտիկ Կարեն Մարտիրոսյանը (94 կգ ք/կ), որը հանդես էր գալիս Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում, բրոնզե մեդալ է նվաճել ծանր ատլետիկայի պատանիների աշխարհի` պատմության մեջ առաջին առաջնությանը, որը տեղի էր ունենում մայիսի 19-24-ը թայլանդական Չանգմեյ քաղաքում: Մարտիրոսյանը երկամարտի արդյունքում բարձրացրել է 320 կգ (պոկում` 145, հրում` 175):

Պատանիների աշխարհի առաջնությունը Սինգապուրում պատանեկան Օլիմպիադա-2010-ի ընտրական փուլ է հանդիսանում: Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը (3-0-1)` զիջելով միայն Չինաստանի հավաքականին (6-1-2): Վեցնյակի մեջ մտել են Ղազախստանի (1-4-2), Իրանի (1-2-1), ՉԺԴՀ (1-2-0) եւ Թայլանդի (1-1-2) հավաքականները:

Այսպիսով, ռուսներն ընդգրկվել են առաջին իննը երկրների շարք, որոնք հնարավորություն են ստացել պատանեկան Օլիմպիադա-2010-ին ներկայացնել առավելագույն կազմ` երկու պատանի եւ երկու աղջիկ: