Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայում Վրաստանի իր գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, մասնակցում ենք չափազանց կարևոր նախագծերի իրականացմանը։
«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, մասնակցում ենք չափազանց կարևոր նախագծերի մշակմանը, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական նշանակություն»,– հայտարարել է նա, գրում է 1tv.ge-ն։
Նրա խոսքով՝ երեք երկրների ներգրավվածությունը վճռորոշ դեր ունի այդ նախաձեռնությունների հաջող զարգացման գործում, ինչը, իր հերթին, հեռանկարներ է բացում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
«Նախարարը արդեն նշել է, որ երեք երկրների ներգրավվածությունը վճռորոշ նշանակություն ունի այդ նախագծերի զարգացման համար, և այդ ամենն, իհարկե, ի վերջո հնարավորություն կտա մեզ հաստատել խաղաղություն տարածաշրջանում։ Մասնավորապես՝ Կասպից ծովի հնարավորությունները եվրոպական և համաշխարհային շուկաների զարգացման համար։ Եվ, իհարկե, Սևծովյան տարածաշրջանը և նրա ներուժը առաջնային նշանակություն ունեն։ Սրանք գուցե հայտնի նախագծեր չլինեն, սակայն շատ կարևոր է դրանց զարգացումը տարածաշրջանային տեսանկյունից։ Մենք արդեն օրինակելի հարաբերություններ ունենք Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, ինչը կարելի է համարել մոդել նաև այլ երկրների համար»,– հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը կարելի է համարել մոդել այլ երկրների համար։