Կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ փուլի երկրորդ օրվա երկու հանդիպումները: Երեւանյան «Արարատն» այս փուլում կրեց իր հերթական` 9-րդ պարտությունը` 3:2 հաշվով զիջելով «Կիլիկիա» ՖԱ-ին: Հաշիվը բացեցին արարատցիները, 57-րդ րոպեին աչքի ընկավ Գալուստ Պետրոսյանը: Պատասխան գոլը հաջորդեց 72-րդ րոպեին Տիգրան Ղարաբաղցյանի կողմից: 3 րոպե անց Պետրոսյանը կրկին գրավեց դարպասը` առաջ մղելով իր թիմին: Սակայն «Արարատին» չհաջողվեց պահպանել հաշիվը մինչեւ վերջին րոպեն, ավելին, «Կիլիկիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց եւս երկու անգամ գոլ հարվածել եւ խլել հաղթանակը: Երկու գոլերը պենալտիով հարվածեց Ռաֆայել Մկրտչյանը 78-րդ եւ 87-րդ րոպեներին:
Մեկ այլ հանդիպմանը Կապանի «Գանձասարը» 2:1 հաշվով բարդ հաղթանակ տարավ երեւանյան «Բանանցի» հանդեպ: Ակնառու է, որ երեւանցիների դարպասները կապանցիները գրավեցին հանդիպման հենց սկզբում եւ վերջին րոպեներին: 2-րդ րոպեին Վահե Դավթյանը բացեց հանդիպմանը հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին որոշիչ գոլ հարվածեց Հայրապետ Ավագյանը` հաղթանակ բերելով «Գանձասարին»: «Բանանցից» 76-րդ րոպեին առանձնացավ Արտակ Դաշյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ տեղի ունեցած առաջին երկու հանդիպումների ժամանակ «Փյունիկը» 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ, իսկ «Միկան» 0:4 հաշվով պարտության մատնեց «Շիրակին»:
Մրցութային իրադրությունը 9-րդ փուլից հետո`
1.Փյունիկ – 25
2.Միկա – 20
3.Բանանց – 18
4.Ուլիս – 16
5.Շիրակ – 10
6.Կիլիկիա – 9
7.Գանձասար – 7
8.Արարատ – 0