AM
28 February 2025 - 09:01 AMT

Աճեմօղլու․Նախկին խորհրդային պետություններից միայն Հայաստանն էր պատրաստ սահուն անցնելու ժողովրդավարությանը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Դարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ նախկին խորհրդային պետություններից միայն Հայաստանն էր բոլորից լավ պատրաստված կոմունիզմից սահուն անցում կատարելու ժողովրդավարությանը՝ հաշվի առնելով մարդկային կապիտալը և արտասահմանում ունեցած աջակցությունը։ Նա այդ մասին ասել է thebell.io-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, սակայն, որ Հայաստանը հաջողությունների չհասավ ոչ տնտեսական, ոչ քաղաքական տեսանկյունից, գրում է «Առավոտը»։

«Բայց Հայաստանը հաջողությունների չհասավ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական տեսանկյունից։ Ես հիմնական խնդիրն եմ համարում այն փաստը, որ հետխորհրդային երկրներից շատերում քաղաքացիական հասարակությունը թույլ էր, իսկ նոր համակարգի անցումը կատարվեց նույն սցենարով, ինչ ՌԴ-ում Ելցինի օրոք, երբ նախկին կոմունիստական ​​կադրերը եկան իշխանության և իրենց հռչակեցին անկախության առաջնորդներ», – ասել է Նոբելյան մրցանակակիրը։