ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Բրայան Մասթի (Հանրապետական, Ֆլորիդա) հետ՝ քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը։
Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին՝ անդրադառնալով երկկողմ կապերի խորացման ու ամրապնդման հեռանկարներին։
Մակունցը շեշտել է երկու երկրների փոխգործակցության խորացման կարևորությունը՝ համատեղ շահերի առաջմղման, Հայաստանի ժողովրդավարական զարգացման ու ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացքը։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։