AM
7 March 2025 - 06:38 AMT

Մակունցն ու Շերմանը քննարկել են կրկնակի հարկման հարցը

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը։ Այս համատեքստում քննարկվել է նաև կրկնակի հարկման հարցը։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այս ուղղությամբ հնարավոր լուծումներ մշակելու համար։