AM
17 March 2025 - 13:29 AMT

ՀՀ դեսպանը և Օ-դը-Ֆրանս ռեգիոնի ղեկավարի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունները

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրնանին։ Կողմերը քննարկել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն։

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հնարավորություններին։