AM
18 March 2025 - 12:53 AMT

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Անթալիայում կայանալիք աշխարհի գավաթի երրորդ փուլում

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին, հայտնում է Մարմնամարզության ֆեդերացիան։

Բաքվում կայացած Աշխարհի գավաթի երկրորդ փուլին հայկական թիմը չի մասնակցել։

Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Վահագն Դավթյանը օլիմպիական խաղերում 6–րդ տեղն էր զբաղեցրել։