Շվեդիայի խորհրդարանը դիմել է Եվրամիությանը, կոչ անելով` պահանջել Թուրքիայից եւ Ադրբեջանից վերացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ինչպես հաղորդում է Եվրոպայի Հայկական կոմիտեն, այդ փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես է եկել ծագումով հայ պատգամավոր Մուրադ Արթինը: Պլենար նիստի քննարկմանը դնելուց առաջ` փաստաթուղթը ուսումնասիրել եւ դրան հավանություն է տվել արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեն: Ընդունված փաստաթղթում ասվում է նաեւ, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: